News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այդ մարդիկ Հայաստանի զինվորներն են եւ գտնվում են 28-օրյա վարժական հավաքների շրջանակում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե ինչ գործ ունեն ԵԿՄ-ականները հայ-ադրբեջանական սահմանին, նրանք ըստ Բաքվի՝ վարձկաններ են;

«Մեր օրենսդրությամբ իրենք զինվոր են, այնպես ինչպես ժամկետային զինծառայողները, ինչպես պայմանագրային զինծառայողները: Իմիջիայլոց, մեր հանձնաժողովի փորձագետներից մեկը վերջերս է 28-օրյա հավաքներից վերադարձել: Դրանք մարդիկ են, որ իրենց ծառայությունն իրականացրել են 15-23 տարի առաջ, եւ հիմա 28-օրյա վարժական հավաքների են մասնակցում օրենքով սահմանված կարգով: Դա իրենց պարտականությունն է, ավելին՝ չգնան, քրեական պատասխանատվության կենթարկվեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Ադրբեջանի հերթական սադրանքի ժամանակ Ներքին Հանդի մոտ զոհվեցին 4 զինծառայողներ, բոլորը ԵԿՄ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ստանում է 4 գյուղ, իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը. վարչապետի աշխատակազմի պատասխանը
Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է Կիրանց, Ոսկեպար գյուղերին եւ նրանք գտնվում են...
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
Հայաստանը չի կարող հրաժարվել անկլավ/էքսկլավների խնդրից...
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ․․․
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս․․․
Մեծ յոթնյակի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին
Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու...
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Ամենաշատ