News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Պատերազմի վտանգը մշտապես կա, այն չեզոքացնելու համար խաղաղության բանակցություններ ենք վարում, բանակցում ենք, որպեսզի պատերազմ չլինի, միջազգային գործընկերների հետ ենք բանակցում, ԵՄ դիտորդներ ենք հրավիրում, տնտեսությունն ենք զարգացնում, մեր անվտանգային միջավայրն ենք հզորացնում, բանակն ենք հզորացնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

«Այս ամեն ինչը որեւէ երկրի դեմ չեն, դրանք Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու համար են, նոր պատերազմը կանխարգելելու համար են, որովհետեւ ինչքան դու ուժեղ ես, այնքան քո վրա չեն հարձակվի: Դա Հայաստանի համար է»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, Պապոյանն ասաց. «Հսկայական առաջընթաց էր ձեռք բերվել խաղաղության պայմանագրի կետերի շուրջ: Պայմանագրի մեծ մասը համաձայնեցված էր, մի քանի կարեւոր կետ էր մնացել: Ըստ էության, Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին էր, որ փլուզել էր այդ ամեն ինչը: Իմ տպավորությամբ, հիմա սկսում են այն կետից, որտեղ դանդաղել էին, ըստ էության, դադարեցվել էր քննարկումը, խոսակցությունը: Կարեւոր արձանագրում է, որ երկրների ղեկավարները հանձնարարեցին ԱԳ նախարարներին հանդիպել:  Սա կարեւոր է, որովհետեւ Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցը էական հարցեր էր առաջացնում մեզ համար, եւ Հայաստանը պարզաբանումների կարիք ուներ»:

Նրա խոսքով, եթե խաղաղության պայմանագիրն ունի, պայմանական 100 կետ եւ 99-ը համաձայնեցվել է, դա չի նշանակում, որ այդ 99 կետերը ենթակա են պարտադիր կատարման. «Քանի դեռ չի ստորագրվել, քանի դեռ երկրների ՍԴ-ները դա սահմանադրական չեն ճանաչել, խորհրդարանները չեն հաստատել, ոչ մի բան էլ համաձայնեցված չէ:

Եթե Ադրբեջանը չուզի խաղաղություն, չի էլ կնքի պայմանագիր, իսկ եթե կնքի, շատ ավելի դժվար է լինելու դա չպահպանելը»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Անհնար է անտեսել սահմանների մասին Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք կտրականապես դեմ ենք աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության...
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանը պարզաբանել է, թե ում է համարում ոչ տարածաշրջանային ուժեր, որոնք չպետք է միջամտեն Հարավային Կովկասի գործերին
«Օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ և փորձում են որոշումներ կայացնել այս տարածաշրջանի ժողովուրդների համար»,- նշել է նա...
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ