News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը


Նույն օրինաչափությունն է, ինչ 2018-2020 թվականներին Փաշինյան-Ալիեւ գաղտնի կամ չհրապարակված բանակցությունների ժամանակ, երբ Ադրբեջանը հայտարարում է հանդիպման մասին, հետո ստիպված հայկական կողմը եւս ընդունում է այդ փաստը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Մյունխենում երկու երկրների ղեկավարների հանդիպմանը:

«Դա բերեց Մինսկի խմբի  շրջանակներում բանակցությունների ձախողմանը, եւ դա բերեց պատերազմի: Ի՞նչ կբերի այդ նույն վարվերալձեւի կրկնությունը, շատ դժվար է այսօր ինչ-որ բան ասել:

Մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում բանակցային ֆորմատի փոփոխություն, եթե իհարկե, բանակցություններ կան: Հայկական կողմը հրաժարվում է օգտվել ռուսական առաջարկից, Ադրբեջանը Արեւմուտքում ստանալով այն, ինչ ցանկանում էր, հրաժարվում է մեկնել արեւմտյան հարթակներ: ԱՄՆ-ն հայտարարում է, որ իրենք խրախուսում են հայ-ադրբեջանական շփումները, ավելի պարզ դա նշանակում է, որ ձեռքերը լվանում են այդ գործընթացից, ասում են՝ գնացեք, ինչ ուզում եք արեք, մենք ոչ միջնորդ ենք, ոչ՝ երաշխավոր: Ինչ վերաբերում է Գերմանիային, Գերմանիան ու Թուրքիան սերտ համագործակցում են, ու ես չգիտեմ՝ ի՞նչ կարող է դա տալ Հայաստանին»,-ասաց նա:

Խաչատրյանի խոսքով՝ ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը բոլոր հարթակներում կարողանում է ստանալ այն, ինչ իրեն պետք է, իսկ Փաշինյանն ամեն տեղ պարտվում է։

«Անկախ դրանից, թե բանակցությունների սեղանը որտեղ է դրված, միջնորդն ով է, եթե երկրի ղեկավարն ի զորու չէ պաշտպանել երկրի շահերը, ուզում եք բանակցությունների սեղանը լուսնի վրա դրեք։ Այն, որ Փաշինյանն աշխատում է այս երկրի դեմ, կասկածի տեղիք չի թողնում»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
Չնայած իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տարվող քարոզչությանը...
ԵԽ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը. ԱԳՆ խոսնակ
Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշումների...
Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից
Հաշվի առնելով, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձեւը միջազգային իրավունքը հարգելու կոչ է արել, Ադրբեջանի խորհրդարանի արձագանքը բավականին տարօրինակ է թվում...
Մի խումբ դիվանագետներ և նախկին ՄԻՊ-ը փորձում են սահմանազատման հարցում անհիմն կասկածներ հարուցել. Գոռ Ծառուկյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը անհիմն է համարում մի...
Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ
Ասել ա ճանապարհը կառուցենք, որ էդ հանձնելիքը հանձնենք: Ժովուրդը չի համաձայնել, ընդամենը 3-4 հոգի են համաձայնել, ասել են՝ մենակ թե, պատերազմ չլինի...
Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և…
Ամենաշատ