News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել TikTok սոցիալական ցանցի նկատմամբ՝ թվային ծառայությունների մասին օրենքի (DSA) խախտումների համար։ Այս մասին փետրվարի 19-ին ԵՀ-ն հայտնել է իր պաշտոնական կայքում։

Մասնավորապես, հարթակը կփորձարկվի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ անչափահասների պաշտպանությունը, գովազդի թափանցիկությունը, հետազոտողների տվյալների հասանելիությունը, ինչպես նաև կախվածություն առաջացնող դիզայնի և վնասակար բովանդակության հետ կապված ռիսկերի կառավարումը»,- ասվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ, հաղորդում է DW-ն։

Նշվում է, որ դատաքննությունն անցկացնելու որոշումը կայացվել է նախաքննության արդյունքներով։

Եթե TikTok-ը մեղավոր ճանաչվի DSA-ի կանոնները խախտելու մեջ, սոցիալական ցանցը կստանա տուգանք՝ իր համաշխարհային շրջանառության մինչև 6%-ի չափով։ 2023 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը DSA-ի շրջանակներում հետաքննություն էր սկսել Իլոն Մասկի X սոցիալական ցանցի դեմ։ Այն ստուգվում էր բովանդակության հեռացման պահանջների հնարավոր խախտումների համար։ Բացի այդ, ԵՀ-ն ցանկանում էր պարզել՝ արդյոք ընկերությունը բավարար քայլեր է ձեռնարկում հարթակում մանիպուլյացիայի և ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ