News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող Ուկրաինայի գործընկերները մտահոգություն են հայտնել ռազմաճակատում ուկրաինական բանակի հեռանկարների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Politico-ն։

Արեւմտյան բարձրաստիճան քաղաքական գործիչների ու պաշտոնյաների կարծիքով՝ Ուկրաինան կպարտվի պատերազմում, եթե չհաստատվի ԱՄՆ-ից 60 միլիարդ դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթը, հայտնում է DW-ն։ Միևնույն ժամանակ, հրատարակության զրուցակիցներից շատերը դժվարացել են պատասխանել, թե ինչպիսին կլինի Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի դեմ պատերազմում։

ԱՄՆ Կոնգրեսի հետախուզության կոմիտեի նախագահ, դեմոկրատ սենատոր Մարկ Ուորների խոսքով՝ Ներկայացուցիչների պալատի կողմից օգնության նոր փաթեթի հաստատումը «ջրբաժան» կլինի Ուկրաինայի համար։ Այնուամենայնիվ, Ուորները չպնդեց, որ այս քայլը կապահովի երկրի հաղթանակը պատերազմում, այլ պարզապես հայտարարեց, որ ամերիկյան օգնությունը Կիևի վերջին և լավագույն հույսն է:

«Ես չգիտեմ ուկրաինացիների համար կարճաժամկետ հեռանկարում իրենց անհրաժեշտ զենք, զինամթերք և գործիքներ ձեռք բերելու այլ ճանապարհ, բացի ԱՄՆ-ից»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ, Politico-ի ընդհանուր 13 զրուցակիցները դժգոհել են, որ Ուկրաինային աջակցելու ներկայիս պլանը պարզապես զինամթերքի, անձնակազմի և ռուսական զորքերի կողմից Ավդեւեւվկայի գրավումից հետո զինված ուժերի փլուզումից զերծ պահելն է։ ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը 19-րդ դարում ներում է շնորհել Բայդենի նախապապին

1864 թվականի մարտի 21-ի երեկոյան Վիրջինիա նահանգի Բևերլի Ֆորդի մոտ ծեծկռտուք է սկսվել Մոզես Ռոբինեթի (ԱՄՆ ներկայիս նախագահ Բայդենի հորական նախապապը) և Ջոն Ջ.Ալեքսանդրի միջև։

Ռոբինետը աշխատանքի է ընդունվել որպես քաղաքացիական անասնաբույժ 1862 թվականի վերջին կամ 1863 թվականի սկզբին։ Մի երեկո, նրա գործընկերը լսեց, որ Ռոբինետան ինչ-որ բան էր ասում իր մասին խոհարարին և շտապեց ճաշասենյակ՝ բացատրություն պահանջելու։

Բռնկվել է վիճաբանություն, հաջորդել են վիրավորանքները, իսկ Ռոբինետը հանել է գրպանի դանակն ու վիրավորել հակառակորդին, գրում է Washington Post-ը։

Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու և «վիճաբանություն» պատճառելու, կարգը և զինվորական կարգապահությունը խախտելու համար։ Քանի որ զենք էր հայտնաբերված, մեղադրանքը ներառում էր նաև սպանության փորձ։

Նա մեղավոր է ճանաչվել բոլոր հոդվածներով, բացի «սպանության փորձից»։ Պատիժ էր սահմանվել երկու տարվա ազատազրկում՝ ծանր աշխատանով։ Ավելի ուշ ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը նրան ներում է շնորհել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ուկրաինան դադարեցնում է 18-60 տարեկան տղամարդկանց արտասահմանում անձնագրերի տրամադրումը
Այս միջոցառումները ներդրվել են ուկրաինական բանակի անձնակազմի պակասի պայմաններում
Սալիվան. ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ATACMS հեռահար հրթիռներ
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ Ուկրաինան առաջին անգամ դրանք օգտագործել է...
ԱՄՆ-ը գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային
Հրթիռներն առաջին անգամ կիրառվել են ապրիլի 17-ի վաղ առավոտյան...
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ամենաշատ