News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Գեղամ Մանուկյանն ու Լեւոն Քոչարյան փետրվարի 19-ին Արմավիրում՝ ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում, հանդիպել են քաղաքացիների հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է պատգամավոր Գեղամ Մանուկյանը․

«Նրանցից շատերը Դիմադրության շարժման ամենաակտիվ գաղափարակիցներն են, պայքարում միշտ առաջին շարքերում էին եւ երբեք չէին նահանջում։

Ներկա էին նաեւ Արմավիրում հաստատված մեր արցախցի հայրենակիցներից։ Խոսեցինք ստեղծված իրավիճակի, ահագնացող վտանգների եւ անելիքների մասին։

Եզրահանգումը մեկն էր՝ նահանջ չկա, ու պետք է կանգնեցնել երկրի, Հայրենիքի այս գահավիժումը, որի լուծման բանալին շարունակում է մնալ ազգադավների հեռացման հանրային օրեցոր մեծացող հանրային պահանջի իրականացումը»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ