News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կանադան Ուկրաինային կտա ավելի քան 800 բազմաթիրախային SkyRanger R70 անօդաչու թռչող սարքեր՝ ռուսական ագրեսիային դիմակայելու համար։

«Մոտ 95 մլն դոլար արժողությամբ դրոնները կվճարվեն 500 մլն դոլարանոց փաթեթից, որը վարչապետ [Ջասթին Թրյուդոն]  ներկայացրել է անցած տարվա հունիսին Կիեւ իր այցելության ժամանակ»,- գործակալություններին մեջբերում է CTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարար Բիլ Բլերին։

«Կանադան Ուկրաինային կաջակցի այնքան, որքան կպահանջվի»,- ասել է Բլերը։

Կանադայում արտադրվող SkyRanger R70 դրոնները կարող են կրել «խցիկների տարբեր համակարգեր թիրախների հայտնաբերման եւ նույնականացման համար»։

2022թ. փետրվարից Կանադան արդեն ծախսել է 9,7 մլրդ դոլար Ուկրաինայի աջակցման համար, այդ թվում 2,4 մլրդ դոլար հատկացնելով Կիեւի ռազմական օգնության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի իշխանություններն արգելել են անօդաչուների գրոհների հետևանքների մասին տեղեկատվության տարածումը
Որոշում եմ Սանկտ Պետերբուրգի տարածքում արգելել․․․
Օդեսայում անօդաչուների գրոհի հետևանքով տուժել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա
Երեք չափահաս տուժածները նույնպես հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակով, երկուսը հրաժարվել են հոսպիտալացումից
Politico. Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության հաջորդ փաթեթը սովորականից զգալիորեն ավելի մեծ կլինի
Ըստ ԱՄՆ-ի պաշտոնյաների, որոնք չեն հայտնել իրենց անունները, նոր փաթեթը կներառի զրահատեխնիկա, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ և հրետանի
Բրիտանիան 500 մլն ֆունտ և ռազմական օգնության ամենամեծ փաթեթն է հատկացնում Ուկրաինային
Այս քայլերի մասին պաշտոնապես կհայտարարվի երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի Լեհաստան այցի ժամանակ
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Կիևը հայտարարել է, որ մոտ ապագայում Ուկրաինան կհայտնվի բավականին բարդ իրավիճակում
Սա համալիր մոտեցում է, քանի որ ռուսները...
Ամենաշատ