News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Զինված հակամարտությունը ՀԱՄԱՍ շարժման հետ հանգեցրել է Իսրայելի ՀՆԱ 19,4 տոկոսի նվազման 2023թ. չորրորդ եռամսյակում։ Այս մասին տեղեկացրել է The Times of Israel (TOI) թերթը՝ հղում կատարելով երկրի Վիճակագրության կենտրոնական բյուրոյի նախնական գնահատականին։

Այս իրավիճակին հանգեցրել են մի քանի գործոններ։ Մասնավորապես 300 հազար պահեստայինների զորակոչը, որոնք ստիպված թողել են աշխատանքը բանակում ծառայելու համար, ինչպես նաեւ Գազայի եւ Լիբանանի հետ սահմանակից իսրայելական շրջաններից 120 հազար տարհանված քաղաքացիների համար կառավարության հովանավորած բնակարանների շինարարությունը։

Վիճակը վատացել է նաեւ Հորդանան գետի Արեւմտյան ափի պաղեստինցի աշխատուժի Իսրայել չգալու հետ կապված։ Վերջին հանգամանքը հանգեցրել է կադրերի անբավարարության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ