News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Էդինբուրգի համալսարանի եւ Բնապահպանության եւ հիդրոլոգիայի բրիտանական կենտրոնի գիտնականները նշել են գլոբալ պարենային անվտանգության նոր սպառնալիքի մասին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Food ամսագրում։

Մասնագետները ցույց են տվել, որ աշխարհի շատ շրջաններում գյուղատնտեսական հողերը ավելի քիչ կալիում են ստանում, քան կորցնում են։ Այդ քիմիական տարրը կենսականորեն կարեւոր է բույսերի համար։ Սակայն պարարտանյութերի արտադրությունը կենտրոնացած է միայն 12 երկրներում, գերիշխում են Կանադան, Ռուսաստանը, Բելառուսը եւ Չինաստանը, որոնք արտադրում են կալիումի հումքի համաշխարհային ծավալի 80 տոկոսը։

Գյուղատնտեսական հողերի 20 տոկոսը կալիումի պակաս ունի հատկապես Հարավարեւելյան Ասիայում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում՝ Սահարայից հարավ եւ Արեւելյան Ասիայում։

Հետազոտողներն առաջարկել են մի քանի խորհուրդներ սպառնալիքը մեղմելու նպատակով։ Ապագա միջոցները պետք է ուղղված լինեն ընթացիկ պաշարների գնահատմանը եւ այն երկրների պարզմանը, որոնք ավելի շատ են ենթարկված վտանգի։ Պետք է ուսումնասիրել կալիումի պարարտանյութերի օգտագործման ներգործությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաեւ առավելագույնի հասցնել սննդարար նյութերի կրկնակի կիրառումն ու վերամշակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ