News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Որպեսզի միշտ տաք պահենք Արցախի թեման, մենք պետք է ունենանք հզոր Հայաստան և հզոր Սփյուռք, այսօր այդ եռամիասնությունը շատ կարևոր է: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։

«Տարբեր թեմաներ կան, մենք ունենք վերադարձի իրավունք, մշակութային ժառանգության պահպանման իրավունք, կորցրած գույքի իրավունք: Կան հարցեր, որոնք քաղաքական չեն եւ դրնք պետք է բարձրաձայնել: Ո՞վ պետք է բարձրաձայնի:

Ես մի առիթով ասել եմ, որ մենք չենք կարող լուծարել Արցախի ԱԺ-ն, չենք կարող  ինքնալուծարվել, ոչ ոք Արցախը լուծարելու իրավունք չունի, մինչև 2025 թվականի մայիսի 21-ը Արցախի ԱԺ-ն գործելու է։ Թեկուզ օրենքներ չենք ընդունելու, բայց որոշումներ, հայտարարություններ լինելու են։

Մենք ունենք երկու ճանապարհ․ մեկը ուռա-հայրենասիրության ճանապարհն է, մյուսը՝ ներկա իրողությունները հաշվի առնելը։ Ես գտնում եմ, որ ներկա իրողություններով պետք է առաջնորդվենք, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցներին»,-ասաց Թովմասյանը։

Անդրադառնալով գերիների խնդրին, Արցախի ԱԺ նախկին նախագահն ասաց, որ ՀՀ իշխանություններն իրենց ասում են, որ իրենք զբաղվում են գերիների հարցով, ոչ միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներով, այլեւ բոլոր գերիներով, որոնք Բաքվի բանտերում են. «Ես ուսումնասիրել եմ Ադրբեջանի քրեական օրենսգիրքը, քաղաքացիական օրենսգիրքը: Շատ դաժան հոդվածներ են, նրանց կոչում են ահաբեկիչներ, անջատողականներ, բայց այս 30 տարիներին ԵԱՀԿ համանախագահող երկրները միշտ էլ եղել են Ստեփանակերտում: Արդյոք նրանք այցելել են ահաբեկիչների, անջատողականների: Արցախի բոլոր ընտրություններին միշտ էլ միջազգային դիտորդներ են եղել, 100-ից ավելի պետություններից: Բոլորն էլ արձանագրել են, որ ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքներին եւ Արցախի  ընտրական օրենսգրքի համապատասխան եւ մի քայլ առաջ է, քան նախորդ տարիներին: Արձանագրել են, որ մենք ընտրություններն ավելի լավ ենք կազմակերպում, քան տարածաշրջանի պետությունները»:

Ինչ վերաբերում է արցախահայության Արցախ վերադարձին՝ Արթուր Թովմասյանն ասաց, թե միջազգային երաշխիքներ են պետք դրա համար, քանի որ անվտանգության հարցեր կան. «Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առաջին անգամ Արցախի դպրոցներում չհնչեց դպրոցական վերջին զանգը
Բարի երթ, սիրելի շրջանավարտներ, թո՛ղ ձեր ուղին խաղաղ ու պայծառ լինի, թո՛ղ իրականանան ձեր բոլոր երազանքներն ու նպատակները...
ԶՊՄԿ-ն 164 մլն դրամի աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված արցախցիներին
Ընկերությունը կենցաղային տեխնիկա եւ կահույք է տրամադրել Քաջարան խոշորացված համայնքի Գեղի, Բարիկավան, Նոր Աստղաբերդ, Քաջարանց, Լեռնաձոր գյուղական բնակավայրերում հաստատված արցախցիներին...
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի աջակցությամբ արցախցի Սարգսյանների ընտանիքը բնակարան է ձեռք բերել
Երեխաները կշարունակեն ապրել հայրենիքում, կրթություն ստանալ և ամուր լինել՝ անկախ վրա հասած մեծ ողբերգությանը...
Ատրճանակը ԼՂ ժողովրդի քունքին բռնած՝ պահանջում էին զոհաբերել վերջինը, որ մնացել էր ՀՀ ժողովրդին. Մարիա Կարապետյան
Եվ այդ ատրճանակը ժողովրդի քունքին բռնած՝ ՀՀ-ից պահանջում էին զոհաբերել...
Պետք է քաղաքական գործընթացներ նախաձեռնել, որոնք ուղղված կլինեն ԼՂ կարգավիճակի սահմանմանը. Վիզլերը՝ ՀՀ ԱԺ-ում
Մենք ցանկանում ենք շեշտել մեր անհողդողդ նվիրվածությունն Ալմա Աթայի՝ 1991 թվականի հռչակագրին, որով Հայստանը և Ադրբեջանը փոխադարձորեն կճանաչեն...
Ադրբեջանցներն ապամոնտաժում են Ստեփանակերտի բնակելի շենքերը (ֆոտո)
Ադրբեջանի վարչակազմը սկսել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք...
Ամենաշատ