News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Ռուսաստանից պահանջել է անկախ եւ թափանցիկ միջազգային հետաքննություն  Ալեքսեյ Նավալնու հանկարծակի մահվան հետ կապված։ ԵՄ-ն կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը պատասխանատվության ենթարկեցնելու համար։ Կկիրառվեն նոր պատժամիոջցներ Մոսկվայի դեմ։ Այսպսի հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նա ԵՄ անունից հայտնել է, որ զայրացած են Ալեքսեյ Նավալնու մահվան հետ կապված՝ վերջնական պատասխանատվությունը դնելով նախագահ Պուտինի եւ ռուսական իշխանությունների վրա։

Բորելը «խորին ցավակցություններ է հայտնել Յուլյա Նավալնուն, երեխաներին, ընկերներին եւ զինակիցներին, որոնք աշխատել են նրա հետ՝ ի բարօրություն իրենց երկրի»։

Ալեքսեյ Նավալնու անսպասելի մահը Բրյուսելում անվանել են «անսպասելի եւ ցնցող»։ ԵՄ-ն կրկնել է Ռուսաստանին ուղղված կոչը՝ անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել մյուս բոլոր քաղբանտարկյալներին, ներառյալ Յուրի Դմիտրիեւին, Վլադիմիր Կարա-Մուրզային, Իլյա Յաշինին, Ալեքսեյ Գորինովին, Լիլյա Չանիշեւային, Քսենյա Ֆադեեւային, Ալեքսանդրա Սկոչիլենկոյին եւ Իվան Սաֆրոնովին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ