News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դատարանը Ֆրանսիայում սառեցրել է Irina Maria վիլլայի  սեփականության իրավունքը Ռոբկրյուն-կապ-Մարտեն ամառանոցում (Լազուրի ափ)։ Այն պաշտոնապես պատկանում է ռուս-հայկական գործաար Սամվել Կարապետյանին, բայց Փարիզի դատախազությունը կարծում է, որ նրա իրական շահառուն ոչ այլ ոք է, քան ռուսական «Գազպրոմ» հսկայի դուստր ընկերությունը, գրել է Le Monde ֆրանսիական թերթը երկուշաբթի։

«Արդարադատության ֆրանսիական համակարգը ամենամեծ ձեռքբերումն է ունեցել Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո»,- փաստել է պարբերականը։ Le Monde-ի տեղեկացմամբ՝ վիլլան, որը տեղի բնակիչներին հայտնի է որպես Villa del Mare, գտնվում է 3 հեկտար տարածության վրա։ Այստեղ կան երեք լողավազան, թենիսի կորտ եւ ուղղաթիռի վայրէջքի հարթակ։ Ընդհանուր արժեքը 120 մլն եվրո է գնահատվում։

Սեփականության իրավունքի, ինչպես նաեւ SNC Maritime Villa Holding ընկերության ակտիվների սառեցման կարգադրությունն արվել է 2024թ. փետրվարի 12-ին։

Ինչպես նշում է AFP գործակալությունը, վիլլայի նկատմամբ հետաքննությունը փողերի լվացման գործով վարել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումը (Junalco, Փարիզի դատախազություն), կատարված 2009թ. դեկտեմբերի 11-ին Փարիզում, Կիպրոսում, Ռուսաստանում եւ Ռոկբրյուն-կապ-Մարտենում։

2016թ. «Գազպրոմ նեֆտ»-ը՝ «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը, վիլլան վաճառել է Սամվել Կարապետյանին։ Բայց Junalco-ի նախաքննության ընթացքում պարզվել են բազմաթիվ փաստեր, որոնք վկայել են այն մասին, որ վիլլան իրականում երբեք դուրս չի եկել «Գազպրոմ նեֆտ»-ի վերահսկողությունից, նշվել է Le Monde-ի հրապարակման մեջ։

Փաստաթղթերի համաձայն՝ Սամվել Կարապետյանը գնել է Maritime Villa Holding SNC-ի արժեթղթերը «Գազպրոմ նեֆտ»-ից 115 մլն եվրո վարկի շնորհիվ, որը տվել է «Գազպրոմբանկը»։  Վերջինը պատկանում է «Գազպրոմին» եւ Յուրի Կովալչուկին, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերն է։ Վարկը տրամադրվել է ռուսական բանկի կողմից վիլլայի գրավի դիմաց։

Սամվել Կարապետյանը «Տաշիր» ընկերություների խմբի նախագահն է, որն աշխատում է անշարժ գույքի, շինարարության, էներգետիկայի եւ ֆինանսների ոլորտներում։ Գործարարի կարողությունը Forbes ամսագիրը գնահատել է  2,7 մլրդ դոլար։ Ինչպես գրել է թերթը, բիզնեսում իր հաջողության համար Կարապետյանը շատ բանով պարտական է բազմաթիվ պայմանագրերին, որոնք ստացել է «Գազպրոմից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ