News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

Հնդկական Թամիլանդ նահանգը եւ Փուդուչերի դաշնակցային տարածքը արգելել են քաղցր բամբակի վաճառքը դրանում քիմիկատների հայտնաբերման պատճառով, որոնք քաղցկեղ են առաջացնում, տեղեկացրել է Livemint-ը։

Ռոդամին-բ գունավորող նյութն օգտագործվում է տեքստիլ արդյունաբերությունում, բժշկությունում, թանաքների եւ կոսմետիկայի պատրաստման համար։ Դա մանուշակագույն-կարմիր գունավորող է, որը ֆլուորոսցենցիայի հատկություն ունի։ Ինչպես նշել է ԱՄՆ ազգային բժշկական գրադարանը, ռոդամին-բ-ի երկարաժամկետ օգտագործումը սննդի մեջ հանգեցնում է լյարդի դիսֆունկցիայի կամ քաղցկեղի, ինչպես նաեւ սուր թունավորման։

Թամիլանդում քաղցր բամբակի վաճառքի արգելքը հաջորդել է հարեւան նահանգում՝ Փուդուչերիում դրա արգելքին։ Փոխնահանգապետ Թամիլիսայ Սաունդարարաջանը հայտնել է, որ պաշտոնյաներին հանձնարարվել է ստուգել քաղցր բամբակ վաճառող խանութները եւ առգրավել  այն, եթե նրանց արտադրանքում ռոդամին-բ հայտնաբերվի։ Նա նաեւ նախազգուշացրել է մարդկանց, որպեսզի երեխաներին ներկող հավելումներով սննդամթերք չտան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ