News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

24News լրատվական կայքի խմբագրակազմի հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպին:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«24News լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանն ու օպերատոր Ասատուր Ասլանյանն այսօր՝ փետրվարի 20-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան Շարժման 36-րդ տարեդարձի առթիվ իրականացրել են մասնագիտական գործունեություն՝ լուսաբանել են այցելուներին։ Նրանց թվում է եղել նաև Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ու իր թիկնազորը։

Ի սկզբանե, թիկնազորի անդամները մեր նկարահանող խմբին ասել են, որ Շահրամանյանը չի պատրաստվում հարցազրույց տալ, ինչին էլ մեր գործընկերներն ըմբռնումով են մոտեցել՝ հաշվի առնելով թե՜ վայրը, թե այն անվտանգային մարտահրավերները, որոնք կարող են առաջացնել Շահրամանյանի խոսքերը։

Այսինքն, 24News-ի նկարահանող խումբը կարող էր ընդառաջ չգնալ այդ հորդորին, սակայն որոշել է ընդամենը նկարահանումներ իրականացնել։ Չնայած դրան՝ Շահրամանյանի ուղեկցող անձը, որի անունը, ըստ մեր տեղեկությունների Աշոտ  Դանիելյան է, աչքի է ընկել խուլիգանական պահվածքով, հայհոյել լրագրողին ու օպերատորին, ինչպես նաև հրել վերջինիս։ Այս ամենը տեղի է ունեցել Շահրամանյանի ներկայությամբ, վերջինս ոչ մի կերպ չի սաստել իր աշխատակցին։

24News-ի խմբագրակազմը խստորեն դատապարտում է թե՜ Շահրամանյանի թիկնապահի, թե՜ անձամբ նրա պահվածքը, որն իր անգործությամբ կամ էլ թողտվությամբ խրախուսում է նման խուլիգանական դրսևորումները։

Չնայած դրան՝ 24News-ը շարունակելու է հետևողականորեն լուսաբանել Արցախի Հանրապետության սուբյեկտայնության պահպանմանն ուղղված բոլոր միջոցառումները, որովհետև Արցախի Հանրապետությունը չի սկսել ու, հավատում ենք, չի էլ ավարտվելու Շահրամանյանով և յուր թիկնազորով։

Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի այսպիսի պահվածքը ստանա հնարավորինս լայն արձագանք ու դատապարտում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ