News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ երրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված մտավախությունները զուրկ են հիմքից, որովհետեւ ռազմական ուժը դարձել է որոշումների կայացման համաշխարհային կենտրոնների գլխավոր փաստարկը։ Նա այսպիսի կարծիք է հայտնել ազգային անվտանգության ապահովման համակարգի պետական մարմինների ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ։

«Ռազմական ուժը նորից դարձել է հարցերի որոշման համաշխարհային կենտրոնների գլխավոր փաստարկը։ Կարծես չեն եղել Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների միլիոնավոր կորուստներն ու սարսափները,- նրա խոսքերը մեջբերել է ԲելՏԱ գործակալությունը։- Հիմա մեզ հեղեղել են երրորդ համաշխարհայինի կանխազգացման տեղեկատվական ալիքով, ինչի մասին խոսում է տեղից վեր կացողը։ Եվ մտավախության հիմքեր կան»։

Լուկաշենկոն նշել է, որ ՌԴ-ի եւ Բելառուսի սահմանի մոտ տեղակայվել են ՆԱՏՕ տասնյակ հազարավոր զինվորականներ, հարյուրավոր միավոր զրահատեխնիկա, ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ։ «Բելառուսի եւ Ռուսաստանի մոտ տեղակայված են մոտ 32 հազար զինծառայողներ ՆԱՏՕ եւ ԱՄՆ ուժերից, ավելի քան  հազար միավոր զրահատեխնիկա, մոտ 160 հրետանային համակարգ եւ նռնականետ, 235 ինքնաթիռ ու ուղղաթիռ»,- Լուկաշենկոյին մեջբերել է նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» Թելեգրամ-ալիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ