News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սակագների փոփոխության արդյունքում առաջիկայում առնվազն 10-15 տոկոսի չափով բնակարանների գնաճ է լինելու: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը։ «Դա ենթադրում է, որ այն ընտանիքներին, որոնք 800 000 –ից 1մլն դրամ եկամուտ ունեն, բնակարաններն այլևս հասանելի չեն լինելու»,-ասաց նա։

 Արմեն Սաքապետոյանը նշեց, որ Երևան համայնքում սահմանված տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերի կարգավորումներից առաջ  անընդհատ շրջանառության մեջ էին դրվում տարբեր նոր վճարներ։

«Մասնավորապես, հողի կարգավիճակի փոփոխության համար սահմանվեց վճար, ապա կադաստրային, ջրային տրամադրման համար վճար, միջանկյալ ՃՀԱ-ի հաստատման վճար, շինթույլտվության հաստատման համար տեղական տուրք, շինթույլտվության երկարացման համար։ Անդրադարձ չեղավ նաև անցումային դրույթներին, այսինքն՝ երբ գոյություն ունեին սկսած նախագծեր, ներդրումներ, արդյունքում ունեցանք իրավիճակ, որ ընդունվեց ավագանու որոշումը բազմաթիվ հետևանքներով»,-ասաց նա։ 

Սաքապետոյանը հավելեց, թե նշված որոշման հիմքում չկա որևէ հասանելի հաշվարկ։ «Թե ինչով է, օրինակ, սահմանված բազային վճարը 4 մլն դրամ, կամ բազային տուրքը՝ 7 մլն դրամ, կամ ինչ տրամաբանությամբ է բաժանվել այս գոտիականությունը»,-ասաց նա։

«Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամը շարունակեց ներկայացնել խնդիրները։ Ըստ նրա՝ կառավարությունը սահմանում է, որ Կենտրոնում կառուցապատում իրականացնելը նպատակահարմար չի և կառուցապատումը պետք է Կենտրոնից դուրս գա, բայց մյուս կողմից հաստատվում է ֆիսկալ վճարների տուրքերի փաթեթ, որով խրախուսվում է Կենտրոնում կառուցապատում իրականացնելը։ 

«Կենտրոնում, կամ առաջին երեք գոտիներում այն կազմում է 11,8 տոկոս, կամ այլ կերպ՝ այս տարածում կառուցապատողի համար բացի շահութահարկից՝ լրացուցիչ շուրջ 15 տոկոսի չափով բեռ է ավելանում, իսկ 7-8-9-րդ գոտիներում այս ֆիսկալ բեռը հասնում է 69-70-80 տոկոսի, ընդհուպ՝ 110 տոկոսի։ Այսինքն՝ ստացվել է իրավիճակ, երբ կենտրոնում կառուցապատում իրականացնելը, առաջին երեք գոտիներում, ավելի գրացվիչ ու շահութաբեր է, քան մյուս գոտիներում»,-ասաց նա։ 

Նա նաև հիշեցրեց Երևանում եկամտահարկի վերադարձի ծրագրի դադարեցման մասին, ինչն էլ, նրա խոսքով, ենթադրում է, որ 2025-ի հունվարի 1-ից հետո Երևանում սպասվում է կառուցապատման անկում։

«Այս տուրքերը սահմանելով՝ ունենալու ենք ռենովացիոն գոիտիների ծախսեր, ինչն ազդելու է քաղաքացիների բնակարնային ապահովության վրա, կամ մատչելիության վրա»,-շարունակեց թվարկել խնդիրները։

Նշենք, որ Երևանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում ընդունել է որոշումներ Երևանում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին։ Շինթույլտվության փաստաթուղթ ստանալու համար նախկինում վճարվող 700․000 դրամի փոխարեն կառուցապատողները ստիպված են վճարել մի քանի անգամ ավել գումար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով...
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Պապոյանը Ավստրալիայի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար...
Պետական և բիզնես ոլորտների ներկայացուցիչները քննարկել են կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրները
Նաև քննարկելու առկա մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարել՝ լիարժեք իրավահավասարության և ներառվածության հասնելու համար...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 15-ին, կազմել է…
Ամենաշատ