News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Շինարարության ոլորտում տուրքերի ավելացումը որոշակի և օբյեկտիվ դժգոհություններ է առաջացրել. խնդիրը միայն կառուցապատողին չի վերաբերում, գործ ունենք նաև բնակարանային ապահովման հարցի հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

«Տուրքերի ավելացումն իր ազդեցությունն է թողնում շինարարության ծախսերի, ինչպես նաև վաճառքի գնի վրա։ Պետք է քննարկել հարցը նաև այս ասպեկտով, թե տուրքերի բարձացումն ինչ ազդեցություն կունենա անշարժ գույքի շուկայում»,-ասաց նա:

Պատգամավորն առաջարկեց՝ քննարկման առարկա դարձնել նաև պետական տուրքերի վերաբերյալ ռազմավարությունը, եթե իհարկե, կա այդպիսին։

«Ինչպես են այդ չափերը որոշվում, որքանո՞վ են հիմնավոր»,-ասաց նա՝ ավելացնելով, որ կառուցապատողները նաև հանրային ծառայություն մատուցող ընկերությունների բաժանորդ դառնալու խնդիրների մասին են բարձրաձայնում։ Պատգամավորն ասաց՝ սեփական օրինակով վերջերս տեսել է, թե ինչ լուրջ խնդիր է այն։

Նշենք, որ Երևանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում ընդունել է որոշումներ Երևանում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին։ Շինթույլտվության փաստաթուղթ ստանալու համար նախկինում վճարվող 700․000 դրամի փոխարեն կառուցապատողները ստիպված են վճարել մի քանի անգամ ավել գումար։

Լսումներին հրավիրված են, մասնավորապես, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»  ՀԿ-ն, ինչպես նաև դրա կազմի մեջ չմտնող առանձին տնտեսվարողներ, Գործատուների հանրապետական միության նախագահը, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի,  Երևանի քաղաքապետարանի, կառավարության և այլ մարմինների ներկայացուցիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով...
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Պապոյանը Ավստրալիայի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար...
Պետական և բիզնես ոլորտների ներկայացուցիչները քննարկել են կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրները
Նաև քննարկելու առկա մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարել՝ լիարժեք իրավահավասարության և ներառվածության հասնելու համար...
Ամենաշատ