News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանրդ Լուկաշենկոն կարծում է, որ Բոսնիա եւ Հերցեգովինային, Վրաստանին, Մոլդովային եւ Սերբիային կներքաշեն ՆԱՏՕ։

«Ֆինլանդիայի անդամակցությունը, ուր որ է՝ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դեպի արեւելք ծավալապաշտության հերթական փուլն է։ Դաշինքի մեջ կներքաշեն Բոսնիա եւ Հերցեգովինային, Վրաստանին, Մոլդովային եւ Սերբիային։ Եվ այս ամենը կլինի Ուկրաինայի սցենարով»,- ասել է Լուկաշենկոն ազգային անվտանգության ապահովման համակարգի պետական մարմինների ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ, տեղեկացրել է ԲելՏա գործակալությունը։

Նրա խոսքով՝ կանխատեսումները մխիթարական չեն։ «Հավաքական Արեւմուտքի ախորժակն ու ակտիվությունը միայն կավելանան։ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները կշարունակեն ընդլայնել ՆԱՏՕ-ն։ Իրավիճակը նրանց համար ավելի քան նպաստավոր է,- նշել է նախագահը։- Ուղիղ ասեմ, առանց ավելորդ դիվանագիտության. գրեթե բոլոր եվրոպական ղեկավարները վերածվել են ԱՄՆ հպատակների։ Նրա, ում քաղաքականությունը, ում շահերը գերիշխում են Եվրամիության տարածքում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ