News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում կարող է սկսվել ապրիլի կեսերին՝ մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ավարտից հետո, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին։

«Շատ շաբաթներ կանցնեն, մինչև Ռաֆահում գործողությունը կսկսվի, հավանաբար մինչև ապրիլի կեսերը՝ մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ավարտից հետո», - գրում է պորտալը:

Ավելի վաղ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է լայնածավալ գործողություն իրականացնել Ռաֆահում, որտեղ, ըստ իսրայելական զինվորականների, մնացել է ՀԱՄԱՍ-ի եւս չորս գումարտակ։ Վարչապետը նաև հանձնարարել է բանակին և պաշտպանության նախարարությանը ներկայացնել քաղաքից խաղաղ բնակչության տարհանման ծրագիր։ Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Ռաֆահի Ալ-Շաբուրա թաղամասի թիրախներին: Այս հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի, ավելի քան 230 մարդ վիրավորվել է, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի վրա հարձակվելիս Իրանը ժամանակակից հրթիռներ չի կիրառել. ԻՀՊԿ գեներալ
Մենք հարձակվեցինք Իսրայելի վրա՝ կիրառելով հնացած սպառազինություն և նվազագույն միջոցներ։ Դեռ չենք օգտագործել արդիական հրթիռներ...
ԻՀՊԿ․ Իրանը պատրաստ է հետ մղել Իսրայելի ցանկացած հարձակում իր միջուկային օբյեկտների վրա
ԻՀՊԿ-ն հավելել է, որ պարզել է Իսրայելի բոլոր նման օբյեկտների գտնվելու վայրը և պատրաստ է ակնթարթորեն հայելային հարված հասցնել
Իրանը հայտարարել է, որ նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իսրայելի պատասխանի դեպքում Թեհրանի կոշտ արձագանքի մասին
Մենք հստակ նախազգուշացում ենք ուղարկել Սպիտակ տանը․․․
ABC. Իսրայելը պատասխան հարված չի հասցնի Իրանին Պասեքից առաջ
Պաշտոնյան նաև նշել է, որ Իրանի ղեկավարները շարունակում են գտնվել բարձր պատրաստականության վիճակում․․․
Al Jazeera. Իսրայելը կարող էր արգելված սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործել Լիբանանի վրա գրոհի ժամանակ
Հեռուստաալիքի տրամադրության տակ է հայտնվել ավիահարվածի տեսագրությունը
Al Jazeera. Իսրայելի անվտանգության ուժերը կալանքի տակ են պահում 9,5 հազար պաղեստինցիների
Առնվազն 95 հազար պաղեստինցիներ օկուպացված Արևմտյան ափից․․․
Ամենաշատ