News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում մեկնարկում են քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումները:

«Միջոցառումների շրջանակներում Երևանի դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում և այլ ենթակա կազմակերպությունններում կիրականացվեն վարժանքներ, սեմինար պարապմունքներ և դասախոսություններ: Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության ծառայությունները կմասնակցեն նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվող ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքին:

Միջոցառումների շրջանակներում իրականացվող վարժանքների ընթացքում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործարկվելու են էլեկտրաշչակներ, որոնց գործարկման օրերի ու մոտավոր ժամերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Տպել
Ամենաշատ