News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը որպես մարդասիրական օգնություն Ուկրաինա է ուղարկել էլեկտրատեխնիկայի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են հանրապետության էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունից։

«Մարդասիրական բեռը ներառում է ավելի քան 670 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 26 տրանսֆորմատորներ և ամբողջական տրանսֆորմատորային կետեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այն կառաքվի  Սումգայիթի տեխնոլոգիական պարկի 25 ծանր մեքենաներից բաղկացած ավտոշարասյունով։ Էներգետիկայի նախարարությունը հավելել է, որ մարդասիրական օգնություն է ուղարկվել «տուժած շրջանների կայուն էլեկտրամատակարարման վերականգնմանն աջակցելու համար»։

2023 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ երկրի էներգետիկայի նախարարությանը 7,6 միլիոն մանաթի հատկացման մասին՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Միջոցները նախատեսված են եղել էլեկտրատեխնիկայի ձեռքբերման և առաքման համար։ Հատկացված միջոցներով գնված մարդասիրական օգնությունը չորս առանձին բեռներով ուղարկվել է անցյալ տարվա հոկտեմբերից։ Ընթացիկ, հինգերորդ խմբաքանակը վերջինն էր։ Ընդհանուր առմամբ, ըստ Էներգետիկայի նախարարության, մարդասիրական օգնությունը ներառել է ավելի քան 3,3 միլիոն մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 72 տրանսֆորմատոր և ամբողջական տրանսֆորմատորային կետեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի փոխկանցլերը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Նույնիսկ Ռուսաստանի դաժան և անօրինական նվաճողական պատերազմի երրորդ տարում․․․
ԵԽ ղեկավար Ռոբերտա Մեցոլան ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը
Մենք Ուկրաինային արդեն տրամադրել ենք հսկայական քաղաքական, դիվանագիտական, հումանիտար, տնտեսական և ռազմական աջակցություն
Իշխանությունները հայտնել են Չեռնիգովի վրա հարձակման զոհերի թվի աճի մասին
Առավոտվա դրությամբ, 18 մարդ զոհվել է, 77-ը՝ վիրավորվել․․․
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը
Ջոնսոնն ավելի վաղ պարզաբանել էր, որ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը նախատեսում է հրաժարում զենքի անշահախնդիր փոխանցումից և ներառում է վարկային կառուցվածք
Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 22 մարդ
Ըստ Կլիմենկոյի, մարդիկ կան փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են
ՌԴ ՊՆ․ Թաթարստանի երկնքում ուկրաինական անօդաչու է խոցվել
Նշվում է, որ անօդաչուն ոչնչացվել է հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից
Ամենաշատ