News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի զինանոցը համալրվել է տեղական արտադրության երկու անօդաչու թռչող սարքերով, որոնք օգտագործվում են հարձակման և մարտական գործողությունների նպատակով, հայտնում է Mehr-ը։

Խոսքը, մասնավորապես, կամիկաձե «Շահեդ-131» և «Աբաբիլ-5» մարտական անօդաչու թռչող սարքերի մասին է։ «Շահեդ-131»-ի երկարությունը 2,6 մետր է, քաշը՝ 135 կգ․ այն կարող է պայթեցնել թիրախները 900 կմ շառավղով։

Իրանական անօդաչու թռչող սարքն առաջատար դեր է խաղացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրականացրած զորավարժություններում, որոնց ընթացքում Դիմոնում գտնվող իսրայելական միջուկային ռեակտորի վրա ճշգրիտ հարձակում իրականացնելու վարժանքներ են իրականացվել, գրում են իրանական լրատվամիջոցները։

«Շահեդ-131»-ն օգտագործվել է նաև Իրաքի հյուսիսում՝ Քրդստանի տարածքում իրականացված գործողություններում:

Մեկ այլ անօդաչու թռչող սարք՝ «Աբաբիլ-5»-ը, արտադրվել է Իրանի պաշտպանության նախարարության կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ