News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Ռուսաստանի կողմից ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում։ Այս մասին հայտնել է «Rosfinmonitoring»-ը։

Անցյալ տարի Ռուսաստանի ՆԳՆ-ն քրեական գործ էր հարուցել Գրեհեմի դեմ՝ նրա նկատմամբ հայտարարելով հետախուզում:

Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, քրեական գործի հարուցման պատճառ են դարձել ամերիկացի սենատորի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ արած այն հայտարարությունները, թե «ռուսները մահանում են» և «իրենք երբեք այդքան հաջող կերպով գումար չեն ծախսել»։

Լինդսի Գրեհեմը համարվում է Ռուսաստանի գլխավոր հակառակորդն ԱՄՆ Կոնգրեսում։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022 թվականի մարտին սկսեց ռազմական գործողություններ Ուկրաինայում, Լինդսի Գրեհեմը հայտարարեց, որ ռազմական հակամարտությունը դադարեցնելու միակ միջոցը Վլադիմիր Պուտինին սպանելն է։ Նա նաև 2022 թվականին բանաձեւ է ներկայացրել, որն ընդունվելու դեպքում թույլ կտար Ռուսաստանին որակել ահաբեկչական պետություն։ Նա նաև «պատերազմ մինչ վերջին ուկրաինացին» արտահայտության հեղինակն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը
Միևնույն ժամանակ, ռուսական հարձակողական գործողությունները հետ մղելու՝ ուկրաինական ուժերի կարողությունը նյութական ռեսուրսների սղության պատճառով կտրուկ նվազել է...
Սի Ծինփինը ուկրաինական հակամարտության կարգավորման չորս սկզբունք է առաջադրել
Սի Ծինփինն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է կանխել հակամարտության սրումը կամ վերահսկողությունից դուրս գալը
Ավելի էժան է Patriot տալ. Բորելը գնահատել է, թե ինչ անել վնասված Տրիպիլյա ՋԷԿ-ի հետ
Նախքան Ուկրաինայի վերականգնման մասին խոսելը, մենք պետք է խուսափենք դրա կործանումից...
Զելենսկի. Ուկրաինան չի կարողանա հաղթել պատերազմում առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության
Նախագահը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շատ դժվար ժամանակներ են ապրում, քանի որ նրանք պետք է կռվեն Ռուսաստանի հսկայական բանակի դեմ
Շվեյցարիան հրաժարվել է օգնել Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների որոնման հարցում
Այդ պատճառով Դաշնային խորհուրդը ներկայումս REPO-ին պաշտոնապես միանալու անհրաժեշտություն չի տեսնում
ԱՄՆ Կոնգրեսը, հավանաբար, ապրիլի 16-ին կքվեարկի Ուկրաինային օգնություն հատկացնելու հարցը
Ջոնսոնը լրագրողներին հայտնել է, որ Սենատի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը ներկայիս տեսքով չի քվեարկվի
Ամենաշատ