News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մյունխենյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն անմիջապես հանձնարարել է և երեկվանից արդարադատության նախարարությունը սկսել է նոր Սահմանադրության ընդունման քննարկումները։  Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում մեկնարկած «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքին հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Մենք երբեք թույլ չենք տալու, որ մեր երկրի իշխանությանը տիրանա ադրբեջանա-թուրքական ռեժիմը և կատարի նրանց պահանջը՝ կործանելով մեր պետականությունը։  Մենք երբեք թույլ չենք տալու, որ ադրբեջանա-թուրքական ռեժիմը կործանի մեր պետականությունը:

«Միասին» շարժումը նախապատրաստել է 100 խորհրդանշական հիմնավորում, թե ինչու պետք է իր զբաղեցրած պաշտոնից վռնդվի հայ ժողովրդի ամենամեծ թշնամին։ Ցանկը սպառիչ չէ, այն կարող է լրացվել յուրաքանչյուրի նոր գաղափարներով։ Այդ փաստերն արձանագրված են, նրանցից մեկը բավարար է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու համար»,- ասաց նա։

Հարթակում կան պաստառներ՝ «Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», «Արցախյան ազատագրական պայքարը շարունակվում է»:

Նշենք, որ այսօր՝ Արցախյան շարժման տարեդարձի օրը, Ազատության հրապարակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հանրահավաք է անցկացնում՝ պահանջելով  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ