News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայրենիքը մեր անօտարելի հարստությունն է․ Պայքարն ավարտված չէ, Արցախյան հիմնախնդրի էջը փակված չէ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Հայ ժողովրդի նորագույն պատմության նշանակալի պատմական իրողություններից Ղարաբաղյան շարժումը, հիրավի, դարձավ արցախահայության և, նրա միջոցով, համայն հայության դարավոր ազգային-ազատագրական պայքարի զորավոր խթանըˋ հաստատուն ելակետ հանդիսանալով քսաներորդ դարավերջի հայոց համազգային վերազարթոնքի համար։ Անկախ նրանից, թե Ղարաբաղյան շարժման առաջին զանգվածային դրսևորումները՝ հանրահավաքները, ցույցերն ու երթերը հատկապես երբ և որտեղ կայացան, Շարժման կիզակետը հանդիսացավ ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզային խորհրդի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանը, որն ընդունեց պատմական որոշում մարզն Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու հարցում Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների առջև միջնորդություն ներկայացնելու մասին։ Անտեսելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը՝ Բաքուն գերադասեց առճակատման ուղին։ Խաղաղ հանրահավաքներին հակադարձվեց հայ ազգաբնակչության նկատմամբ միջնադարյան մոլեռանդությամբ իրականացված ցեղասպանական ոճրագործությունների շարքը Սումգայիթում, Բաքվում և այլ հայաշատ բնակավայրերում։ Հայ ժողուվուրդը, սակայն, միավորվեց և, թիկունքում ունենալով աշխարհասփյուռ հայության աջակցությունը, կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և կերտել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը։

1994 թվականի զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը ևս երկու պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ 2016-ի ապրիլյան և 2020-ի քառասունչորսօրյա պատերազմները: Բաքվի ագրեսիան ուղեկցվում էր բազմաթիվ պատերազմական հանցագործություններով, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ հասնելով ընդհուպ մինչև Արցախի լիակատար շրջափակման, իսկ 2023 թվականի սեպտեմբերյան ողբալի իրադարձությունների արդյունքում՝ նաև հայաթափման:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Չնայած այս արհավիրքներին, մենք համոզված ենք, որ Հայրենիքը մեր անօտարելի հարստությունն է: Մեր գիտակցության մեջ, գուցե և փոքր ինչ սքողված, սակայն արդարացված ընկալում կա, որ պայքարն ավարտված չէ, որ վերադարձ լինելու է: Ուստի, անընդհատ պետք է աշխատենք այդ ուղղությամբ՝ գիտակցելով, որ Արցախյան հիմնախնդրի էջը փակված չէ:

Այս խորհրդանշական օրը մենք խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանների և ազգի նվիրյալների առջև, ոգեկոչում մեր բոլոր մարտիրոսների հիշատակը։

Փետրվարի 20-ը չի կորցրել իր խորհուրդը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
Նա նշել է, որ այն, ինչ տեսել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացվող էթնիկ…
ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ
Նրա խոսքով, այս հարցը պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանը...
«ՌՀԱ»-ի ղեկավարը պատմել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների համար նախագծի մասին
Մենք հիմա նախագիծ ենք ծրագրում Հայաստանում՝ Ղարաբաղից տեղահանված երեխաների հետ աշխատելու համար
Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի. լրատվամիջոց
Ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը հայտնվել է 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ...
Ամենաշատ