News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի և Գոռ Օհանյանի հայտարարությունը․

««Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի գործով պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին ՝ փոխել Հովհաննիսյանի խափանման միջոցը, քանզի առկա է  դատավարական իրադրության էական փոփոխություն։

Մասնավորապես՝ Աշոտ Հովհաննիսյանը 5  անգամ հարցաքննվել է, որից հետո վերջինիս, ինչպես նաև նույն գործով մյուս մեղադրյալների հետ տեղի են ունեցել նաև առերես հարցաքննություններ, ինչն անշուշտ քննությանը խոչընդոտելու հիմքի նվազման նախադրյալ է։

Հարկ է նկատել, որ ՀՀ Դատախազությունը սույն քրեական վարույթի շրջանակներում արդեն իսկ մեկ անգամ քննությանը խոչընդոտելու հիմքի էական նվազում դիտարկել է այլ մեղադրյալների կողմից հարցաքննություններին և առերես հարցաքննություններին մասնակցելը, ինչի հետևանքով 2024 թվականի փետրվարի 12-ին դատախազը սեփական նախաձեռնությամբ փոփոխել է երկու մեղադրյալների՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը այլընտրանքային խափանման միջոցներով։

Գտնում ենք, որ սույն դեպքում Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ ևս առկա են բավարար նախադրյալներ համանման մոտեցում ցուցաբերելու համար, քանզի եթե հարցը դիտարկենք համեմատության մեջ, ապա Աշոտ Հովհաննիսյանի մասնակցությամբ կատարվել են թվաքանաքով և բովանդակությամբ ավելի շատ վարույթային գործողություններ, քան որևէ այլ մեղադրյալի մասնակցությամբ, հետևաբար, եթե առաջնորդվենք ՀՀ դատախազության այն տրամաբանությամբ, որ քննության ծավալի սպառումը, առավել ևս՝ այնպիսի սպառումը, որը նաև էական է եղել գործի ճիշտ լուծման համար, բավարար հիմք է քննությանը խոչընդոտելու իրավաչափության պայմանի նվազման արձանագրման համար, ապա Աշոտ Հովհաննիսյանի դեպքում առկա է դրա դասական լավագույն օրինակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դանիայի նախկին թագուհու ծննդյան տոնակատարությունները փոփոխվել են 400-ամյա հուշարձանի հրդեհի պատճառով
Սակայն պալատի դիմաց դեռևս պահակախմբի փոփոխություն է լինելու, որին դիտելու համար արդեն շատ մարդիկ են հավաքվել...
Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը եւ «Ford»-ը.  կա 3 վիրավոր
Ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով
Լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն առ այն, որ...
9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի  բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Խուզարկություններով այս պահին ձերբակալված անձ չունենք ․ ՔԿ խոսնակ
Այս պահին ձերբակալված անձ չունենք․․․
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել...
Ամենաշատ