News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այժմ ամփոփվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, հաշվետվության ծավալն ահռելի է։ Այն պարունակում է լուրջ տեղեկություններ, այդ թվում՝ գաղտնի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ, Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ 

«Ես զենքի ձեռքբերման հետ կապված փաստաթղթերի հսկայական փաթեթ եմ ուղարկել գլխավոր դատախազություն»,- նշեց  նա։

Նրա խոսքով՝ Փաշինյանը երբեք չի հրաժարվել պատասխանատվությունից։

«Նա ասել է, որ եթե ինքը մեղավոր է, ապա համապատասխան կառույցները պետք է անդրադառնան դրան»,- հավելեց Քոչարյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ հայկական բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ և բարձր որակավորում ունեցող։ 

«Այսօր մենք գնում ենք այս ճանապարհով։ Պաշտպանության նախարարությունը պետք է դառնա հասարակությունը միավորող կառույց։ Հակառակ դեպքում քննարկումը կշարունակվի «կորցրին», «դավաճանեցին», կեղծ Դմիտրիների, փրկիչների և այդ կառուցվող գմբեթների մակարդակով։ Ընդ որում, իրենք իրենց են վերագրում մի կենսագրություն, որի հետ կապ չունեն»,- ասաց Քոչարյանը։

Նա մատնանշեց հասարակության մեջ հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտի ձևավորման կարևորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ