News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում ընթանում են աշխատանքային կարգով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից։ Այս մասին Международная жизнь ամսագրի էջերում իր հոդվածում գրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Նրա խոսքով, վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային հակամարտությունը դարձել են ամենախնդրահարույցը։

«Հարավային Կովկասում տիրող ծայրահեղ տագնապալի իրավիճակի, մասնավորապես՝ ղարաբաղյան խնդրի առնչությամբ, պետք է նշել, որ կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այս աշխատանքի վերջնական մասում Երեւանը խնդրել է օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը՝ կապված Բաքվի հետ առաջիկա խաղաղության պայմանագրի կնքման հետ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում ընթանում են աշխատանքային կարգով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից։ ՀԱՊԿ երկրներն, իրենց հերթին, կենտրոնացած են մնում Հայաստանի Հանրապետության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա»,- ընդգծում է Թասմագամբետովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ