News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը հայտարարել է, որ «լուրջ պատժամիջոցներ» է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան բանտում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահվան:

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ նոր փաթեթը կներկայացվի այս ուրբաթ։ Նա, վկայակոչելով ԱՄՆ կառավարության քաղաքականությունը, հրաժարվել է մանրամասներ ներկայացնել նոր միջոցների մասին կամ պատմել, թե ինչպես են դրանք ընդլայնելու առանց այդ էլ կոշտ պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները սահմանել են Ռուսաստանի դեմ։

Քիրբին միայն ասել է, որ պատժամիջոցները, որոնք կհամընկնեն Ուկրաինայում պատերազմի մեկնարկի երկու տարվա հետ, «հատուկ կերպով կլրացվեն պարոն Նավալնիի մահվան հետ կապված լրացուցիչ պատժամիջոցներով»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի պարզել, թե ինչպես է Նավալնին մահացել, սակայն պնդում է, որ վերջնական պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Անկախ գիտական պատասխանից՝ Պուտինը պատասխանատվություն է կրում դրա համար»,- ասել է նա լրագրողներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ