News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այն կարծիքին, որ ԱՄՆ-ը, քննարկելով տիեզերքում ռուսական միջուկային զենքի տեղակայման թեման, «անշնորհք կերպով փորձում են Ռուսաստանին մղել ռազմավարական կայունության շուրջ երկխոսության», գրում է «Կոմերսանտ»-ը։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել երկխոսությունից թե՛ ռազմավարական կայունության, թե՛ Ուկրաինայի հարցում։

«ԱՄՆ-ը և Արևմուտքը մի՛ կողմից կոչ են անում ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին, մյուս կողմից՝ իբր ուզում են մեզ հետ խոսել ռազմավարական կայունության մասին՝ համարելով, որ մի հարցը մյուսի հետ որևէ կերպ կապված չէ։ Սա հնարավոր չի լինի անել: Եթե նրանք ձգտում են մեզ ռազմավարական պարտություն մատնել, ապա մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ է ռազմավարական կայունությունը մեր երկրի համար»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Պուտինն ասել է, որ ԱՄՆ-ի հետ շփումները ռազմավարական կայունության վերաբերյալ պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության միջոցով «հնարավոր են»։ «Մենք ոչինչ չենք մերժում, ոչ մի բանից չենք հրաժարվում, բայց պետք է հասկանանք, թե ինչ են նրանք ուզում։ Նրանք սովորաբար ցանկանում են հասնել միակողմանի առավելությունների։ Դա չի լինի»,- ասել է նա:

2023 թվականի հունիսին Միացյալ Նահանգները հայտարարեց Ռուսաստանի հետ միջուկային ռիսկերի նվազեցման վերաբերյալ երկխոսությունը վերականգնելու և 2026 թվականից հետո համաձայնագրեր մշակելու մտադրության մասին, այսինքն՝ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի» ժամկետի ավարտից հետո։ Սեպտեմբերին ԱՄՆ-ը Ռուսաստանի ղեկավարությանը պաշտոնապես հայտնել է երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին։ Ռուսական կողմը ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում անընդունելի է համարել ամերիկյան նախաձեռնությունը և հրաժարվել դրանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ