News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեհ ֆերմերները փակել են Ուկրաինայի հետ սահմանային անցակետերը, թափել են ուկրաինական հացահատիկը և անվադողեր այրել՝ ուժգնացնելով ուկրաինական սննդամթերքի ներմուծման և Եվրամիության բնապահպանական քաղաքականության դեմ երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները, հայտնում է AP-ն։

Նրանք տրակտորներով անցել են Գդանսկով, Կրակովով և այլ քաղաքներով՝ ի նշան բողոքի բարձր ազդանշան հնչեցնելով, հայտարարել, որ իրենց ակցիան գնալով ավելի դրամատիկ կդառնա, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել: Մնացած վայրերում նրանք փակել են մայրուղիների մուտքերը։

Նրանք ցանկանում են, որ վարչապետ Դոնալդ Տուսկի կառավարությունը դուրս բերի Լեհաստանը «Կանաչ համաձայնագրից» և դադարեցնի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը։

Լեհաստանի սահմանամերձ Մեդիկա քաղաքում ֆերմերները գնացքից ուկրաինական հացահատիկ են թափել՝ խորը անհանգստություն առաջացնելով Ուկրաինայի իշխանությունների մոտ: Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն ասել է, որ Կիևը Եվրահանձնաժողովի կողմից «վճռական պատասխան» է ակնկալում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ