News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի պանթեոնում կմասնակցի Միսակ Մանուշյանի վերահուղարկավորման արարողությանը, գրում է «L’Humanité»-ն։

Թերթը նշում է, որ ֆրանսիացի ծայրահեղ աջ առաջնորդ Մարին Լը Պենը մտադիր է անտեսել Երկրորդ աշխարհամարտի դիմադրության շարժման հերոսի մեծարման ազգային արարողությանը չմասնակցելու խնդրանքը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ միջոցառմանը չմասնակցելու առաջարկը Լը Պենի ներկայացուցիչը «վրդովեցուցիչ» է անվանել։

Թերթին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ «անձամբ դեմ է» արարողությանը ծայրահեղ աջակողմյան ուժի անդամների ներկայությանը:

Անցած շաբաթ Լը Պենի կուսակցությունը հավանություն էր տվել նախկին նախարար և փաստաբան Ռոբերտ Բադինտերի ընտանիքի՝ Ֆրանսիայում մահապատիժը վերացրած մարդու պատվին կազմակերպված ազգային միջոցառմանը չմասնակցելու խնդրանքին։

Ֆրանսիական դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանին կվերահուղարկավորեն Փարիզի պանթեոնում՝ կնոջ՝ Մելինեի կողքին․ դա համարվում է երկրի բարձրագույն հետմահու պարգևը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ