News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու շաբաթ առաջ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանն ազատվեց պաշտոնից, սակայն մինչ օրս նշանակում չի արվել։ Մեր աղբյուրները հայտնում են, որ որոշված է եղել նշանակել ֆինվարչության պետ Վիլեն Արեւշատյանին, սակայն գործը գլուխ չի եկել, որովհետեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի ազատման հարցն է առաջ եկել:

Առաջիկա օրերին նա կնշանակվի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության` ԳԱՍԿ-ի պետ: Կստացվի, որ Ավինյանի մի մերձավորին փոխարինեց մեկ այլ մերձավոր: Իսկ Կենտրոնի թաղապետ կնշանակվի մարքեթինգային ընկերության հիմնադիր Պետրոս Պետոյանը, ով Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերներից է։ Վերջինս ջերմ հարաբերություններ ունի նախկինների, մասնավորապես՝ Գագիկ Խաչատրյանի որդիների հետ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել են 3 վկաներ․ ովքեր են նրանք
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով...
«Ժողովուրդ». ՔՊ նիստը երեկ ԱԺ-ի «պատճառով» չեղարկվել է
Բանն այն է, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, նախարարներն ու պատգամավորներն ԱԺ-ում Կառավարության ծրագրի...
«Հրապարակ». «Միասնական հայրենիք»-ի ղեկավար Մհեր Տերտերյանը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում
Գործը քննելու է Արագածոտնի դատարանի դատավոր Ժենյա Նազարյանը: «Դատալեքս» կայքում գործի մասին արդեն...
«Հրապարակ». Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը
Իշխանականները, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի հնարավորություններից, որոշել են հնարավորինս ձգել...
«Հանձնենք, որ պատերազմ չլինի»-ն պետք է փոխարինենք «Փաշինյանին հեռացնենք, որ խաղաղություն լինի» կարգախոսով. Մանուկյան
Ցանկացած կառավարության գործունեության հիմքում լեգիտիմությունն է։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը լեգիտիմ չէ, քանզի խաբեությամբ է քվե…
«Ժողովուրդ». Ուր են անհետացել ԱԺ ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած 10 ուժերի ներկայացուցիչները
ՔՊ-ամերձ այս ֆորմատում խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած մոտ 10 կուսակցությունների ներկայացուցիչներն էին...
Ամենաշատ