News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Արցախի ԱԺ պատգամավորները ոչ միայն գաղտնի նիստեր են հրավիրում, այլեւ ակտիվ հանդիպումների մեջ են տարբեր քաղաքական-հասարակական  կառույցների հետ։

Տեղեկացանք, որ փետրվարի սկզբներին էլ ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը եւ խորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչները՝ «Արդարություն»-ը, ԱԺԿ-ն եւ «Միասնական հայրենիք»-ը, Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում հանդիպել են ՀՀ խորհրդարանական  ֆրակցիաների ներկայացուցիչների հետ՝ առանձին-առանձին:

«Պատիվ ունեմ»-ը ողջ կազմով է ներկայացել հանդիպմանը, «Հայաստան» խմբակցությունը՝ եւս ներկայացուցչական կազմով․ Սեյրան Օհանյան, Իշխան Սաղաթելյան եւ այլք։ Քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակի եւ Հայաստանում արցախցիների  խնդիրների վերաբերյալ հարցեր, կողմերը որոշել են հանդիպումները շարունակել, նույնիսկ քննարկվել է կանոնավոր հանդիպումների շարք իրականացնելու հարցը:

Իսկ հանդիպման ֆորմատը եղել է` նախ խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպում, որից հետո հանդիպում Արցախի նախագահի հետ: Այսինքն՝ նույն օրը պատգամավորները նաեւ Սամվել Շահրամանյանի հետ են հանդիպել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել են 3 վկաներ․ ովքեր են նրանք
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով...
«Ժողովուրդ». ՔՊ նիստը երեկ ԱԺ-ի «պատճառով» չեղարկվել է
Բանն այն է, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, նախարարներն ու պատգամավորներն ԱԺ-ում Կառավարության ծրագրի...
«Հրապարակ». «Միասնական հայրենիք»-ի ղեկավար Մհեր Տերտերյանը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում
Գործը քննելու է Արագածոտնի դատարանի դատավոր Ժենյա Նազարյանը: «Դատալեքս» կայքում գործի մասին արդեն...
«Հրապարակ». Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը
Իշխանականները, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի հնարավորություններից, որոշել են հնարավորինս ձգել...
«Հանձնենք, որ պատերազմ չլինի»-ն պետք է փոխարինենք «Փաշինյանին հեռացնենք, որ խաղաղություն լինի» կարգախոսով. Մանուկյան
Ցանկացած կառավարության գործունեության հիմքում լեգիտիմությունն է։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը լեգիտիմ չէ, քանզի խաբեությամբ է քվե…
«Ժողովուրդ». Ուր են անհետացել ԱԺ ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած 10 ուժերի ներկայացուցիչները
ՔՊ-ամերձ այս ֆորմատում խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած մոտ 10 կուսակցությունների ներկայացուցիչներն էին...
Ամենաշատ