News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգներն անցյալ է տանում։

«Թրամփը մեզ հետ է տանում դեպի անցյալ, այլ ոչ թե ապագա»,- նշել է Բայդենը՝ երեքշաբթի ելույթ ունենալով Կալիֆոռնիայի նահանգում ընտրարշավի համար միջոցների հավաքման միջոցառման ժամանակ։ Նրան մեջբերել են Սպիտակ տան պրես-պուլի լրագրողները։

«Մենք ճշմարտության կողմնակից ենք եւ պատրաստվում ենք հաղթել նրան ու նրա ստին»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ խոսելով Թրամփի մասին, որը նրա քաղաքական ընդդիմախոսն է։

Ավելի վաղ ՄԱԿ-ում նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, որը Թրամփի գլխավոր մրցակիցն է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու հարցում, հայտնել էր, որ վերջինը տարված է «անցյալի հրեշներով»։ Նրա խոսքով՝ Թրամփը «չի կարող աշխատել այնպիսի ապագա ունենալու ուղղությամբ, որին արժանի է Միացյալ Նահանգները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ