News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ֆերմերների միավորումը եւ գյուղացիական արհմիությունները հայտարարել են, որ չորեքշաբթի վերսկսում են բողոքի երթը Նյու Դելիում, այն բանից հետո, երբ կենտրոնական իշխանությունների հետ բանակցությունները համաձայնության չհանգեցրին։ Ինչպես տեղեկացրել է India Today ամսագիրը՝ հղում կատարելով աղբյուրներին, ֆերմերները պատրաստ են մայրաքաղաք գնալ 1,2 հազար տրակտորներով, բուլդոզերներով։

Ցուցարարները վստահեցնում են, որ կարող են հավաքել մոտ 100 հազար մարդ։ Երթը սկսվել է փետրվարի 13-ին։ Այս ամբողջ ընթացքում իշխանությունները փորձել են համոզել նրանց դադարեցնել բողոքը, բայց վերջինները կառավարությանը մեղադրում են պայմանավորվել չցանկանալու մեջ։

Դելիի օկրուգի, որի կազմի մեջ  մտնում Նյու Դելին, ոստիկանությունը հայտնել է, որ թույլ չի տա ցուցարարներին ներխուժել քաղաք։ Ինչպես տեղեկացրել է NDTV հեռուստաալիքը, Դելի տանող ճանապարհին դրված են բազմաթիվ բետոնե պատնեշներ, փշալարեր եւ մեխապատ ճանապարհաշերտեր, որպեսզի թույլ չտան տրակտորներին մտնել Նյու Դելի։

Ֆերմերների հետ բանակցություններն առայժմ ոչնչի չեն հանգեցրել։ Նրանք փորձում են հասնել օրենքի ընդունման, որը կապահովի նվազագույն գնման գին գյուղտնտապրանքների համար, որից ցածր իջնել չի կարելի, իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են գնել նվազագույն երաշխավորված գնով միայն եգիպտացորեն, բամբակ եւ ընդեղեն։ Ցուցարարները պահանջում են  միջոցը տարածել 23 հիմնական մշակաբույսերի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ