News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ֆենտանիլ պահելու դեմ դրակոնային պատիժներ մտցնելը կարող է լինել ԱՄՆ-ում թմրանյութերի խնդրի լուծումներից մեկը։ Երեքշաբթի այսպիսի կարծիք է հայտնել գործարար Իլոն Մասկը։

«Մենք պետք է կամ լեգալացնենք ֆենտանիլը, որպեսզի թմրամոլները պատահաբար մահացու չափաբաժիններ չընդունեն, կամ մտցնենք դրակոնային պատիժներ ֆենտանիլ պահելու համար։ Եթե իշխանությունները հրաժարվեն անել վերջինը, մենք պետք է համենայն դեպս փորձենք առաջինը, որպեսզի տեսնենք, թե արդյոք ավելի քիչ ողբերգություններ կլինեն»,- գել է Մասկը X սոցցանցի իր էջում։

Անցած տարի ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները տեղեկացրել էին, որ երկրում Մեքսիկայի տարածքից բերվող ափիոնային սինթետիկ անալգետիկ ֆենտանիլի չափաքանակի գերազանցման հետեւանքով մահացությունների մակարդակը ավելացել է գրեթե չորս անգամ 2016-2021թթ.։ Ինչպես նշել են վերոնշյալ կենտրոններում, ԱՄՆ-ն բախվում է ափիոնային մասշտաբային համաճարակի, որն ամեն տարի խլում է մոտ 100 հազար ամերիկացիների կյանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ