News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պակիստանյան մուսուլմանական լիգան (ՊՄԼ-Н) եւ Պակիստանի Ժողովրդական կուսակցությունը երեքշաբթի երեկոյան համաձայնել են դաշնային կառավարություն ձեւավորել։ Այս մասին տեղեկացրել է Geo TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով ՊՄԼ-Н-ի նախագահ Շահբազ Շարիֆի, ՊԺԿ նախագահ Բիլավալ Բհուտո-Զարդարիի եւ ՊԺԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ասիֆ Ալի Զարդարիի համատեղ մամուլի ճեպազրույցին։

«ՊԺԿ-ն եւ ՊՄԼ-Н-ն այժմ ունեն անհրաժեշտ թվով տեղեր [Ազգային ժողովում], եւ մենք ի վիճակի ենք ձեւավորել հաջորդ կառավարությունը»,- հեռուստաալիքը մեջբերել է Բհուտո-Զարդարիի հայտարարությունը։ Վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Շահբազ Շարիֆը, իսկ նախագահ կդառնա Ասիֆ Ալի Զարդարին։

Կառավարող կոալիցիայի մեջ կմտնեն նաեւ Պակիստանի մուսուլմանական լիգան (К), «Մութահիդ Քաումիի շարժումը», եւ «Հանուն Պակիստանի կայունության» կուսակցությունը։

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների անցկացման շրջանակում մշակվել են 266 օկրուգներից 265-ի արդյունքները։ ՊՄԼ-Н-ը հաղթել է 75 օկրուգներում, ՊԺԿ-ն՝ 54։ Անկախ թեկնածուները, որոնցից 93-ն ասոցիացվում են «Հանուն արդարության շարժման» հետ, ստացել են մանդատներ 101 օկրուգներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ