News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական դոնորների թիվը 2019թ. ընտրարշավի համեմատ, կրճատվել է 200 հազարով, տեղեկացրել է Financial Times (FT) թերթը։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփի ընտրարշավը եւ նրա հետ կապված քաղաքական գործողությունների կոմիտեները անցած տարվա երկրորդ կեսին հավաքել են մոտ 513 հազար դոնորներ՝ հինգ տարի առաջ նախորդ նախագահական ընտրարշավի նույն ժամանակամիջոցի 740 հազարի համեմատ։

2023թ. երկրորդ կեսին նախագահ Ջո Բայդենը 473 հազար դոնոր ուներ, ավելի քիչ, քան նրա հավանական մրցակիցը Սպիտակ տան համար պայքարում, բայց մոտ կրկնակի ավելի, քան 2019թ. երկրորդ կեսին, երբ Բայդենը պայքարում էր Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար։

Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ անհրաժեշտ է «որքան հնարավոր է արագ» լուծել դոնորների թվի կրճատման հարցը, մանավանդ եթե խոսքը ոչ մեծ նվիրատվությունների մասին է։ Մանր դոնորները, նրանք, ովքեր նվիրաբերում են 200 կամ ավելի քիչ դոլար, վճռական դեր են խաղացել Թրամփի ընտրարշավներում, քանի որ ավելի հարուստ դոնորներն Ուոլ սթրիթում փողերն ուղարկում էին նրա մրցակիցներին, նշել է պարբերականը։

Թրամփի դոնորական աջակցության թուլացման նշաններն անցած տարի, մասնավորապես, կյանքի աժեքի աճի պատճառով, ի հայտ եկան այն կանխատեսումների ֆոնին, որ Սպիտակ տան համար մրցավազքը 2024թ. կարող է ամենաթանկը լինել ամբողջ պատմության մեջ՝ գերազանցելով 2020թ. ցուցանիշները, երբ Բայդենը հավաքեց ռեկորդային 1 մլրդ նվիրատվություն, իսկ Թրամփը՝ մոտ 775 մլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ