News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 13
Տեսնել լրահոսը

Սույն թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 16։55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված տեղեկությունները, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացի Ս․Հ․-ի կողմից դատապարտյալ Վ․Ա․-ի անվամբ բերված հանձնուքը։

Մանրակրկիտ զննելով հանձնուքի պարունակությունը՝ ծառայողները հանձնուքում առկա խմորեղենի պլաստմասե երկու տարաների մեջ նկատել են փայլաթիթեղների տակ թաքցված, կանեփի յուղին նմանվող, ծորուն զանգվածներ։

Քաղաքացի Ս․Հ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ձեռնարկվել են միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ անվտանգության ուժերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին. Տաջիկստանի ԱԳՆ
Ահաբեկչության պատվիրատուները, կազմակերպիչները, մեղավորները և նրանց հանցակիցները պետք է պատժվեն...
Թույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան...
Արագածոտնի մարզում բախվել են «Chrysler»-ն ու «Nissan»-ը. կա 5 վիրավոր
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ…
«Մորս է նեղացրել». դանակահարություն՝ Արթիկում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ, որից մեկը՝ արյունոտ
Ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում...
Երրորդ մեղադրանքով ևս Նարեկ Մանթաշյանն արդարացվեց. Հաշիվը՝ Նարեկ Մանթաշյան 3:0 իշխանություններ. Կոչուբաեւ
Այս փոսթը հատուկ նրանց համար է, ով ասում է մեկա անիմաստա, ինչ ուզում անում են...
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել, փորձել է կտրել կոկորդը. դեպքը եղել է ավտոտնակում
Ալավերդու բնակիչը կալանավորվել է՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով...
Ամենաշատ