News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հինգերորդ սերնդի Kaan թուրքական կործանիչը կատարել է առաջին թռիչքը, տեղեկացրել է TRT հեռուստաալիքը։

Նշվել է, որ թռիչքը հաջող է անցել։ Սկզբում այն նախատեսվում էր անցած տարվա դեկտեմբերի վերջին, բայց հետաձգվել է ցամաքային թեստերի անցկացման անհրաժեշտությամբ պայմանավորված։

Ինքնաթիռը թռել է Անկարայի մոտ գտնվող Մյուրթեդ ավիաբազայից եւ ոչ երկար թեստային թռիչքից հետո վերադարձել բազա։ Պաշտոնական հայտարարություն առայժմ չի ստացվել։ Թուրք որոշ քաղաքական գործիչներ, սակայն, սոցցանցերում շնորհավորել են այս առիթով։ Մասնավորապես, Turkish Airlines-ի գլխավոր տնօրեն Բիլալ Էքշին ընդգծել է. «Kaan-ը թռել է, նա թռել է»։

Կործանիչը Թուրքիայում ստեղծվում է 2017-ից, «Ազգային մարտական ինքնաթիռ» ծրագրի շրջանակում, Turkish Aerospace Industries ընկերության կողմից։ Նախատեսվում է, որ 2028թ. կսկսվի դրա սերիական արտադրությունը։ Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ Kaan-ը տակտիկա-տեխնիկական բնութագրերով կգերազանցի ամերիկյան F-35-ին եւ հետագայում կփոխարինի հանրապետության ՌՕՈւ-ում առկա F-16-ներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ