News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այս պահին խնդիրն արդեն գլոբալ է դարձել՝ ամբողջ Հայաստանով մեկ. Ժողովրդի ձայնը չեն լսում: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւան-Մարտունի ճանապարհը փակած բնակիչներից մեկը:

Հիշեցնենք, Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Մարտունիի բնակիչները բողոքում են նոր օրենքի դեմ, ըստ որի, արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում 20 տոկոս եկատմային հարկ վճարեն։

«ԷԹստեղ հավաքվածները 2-3 տոկոսն է: Սա մարդկանց համար անսպասելի հարկ է: Ում ուզում եք հարցերք՝ արտագնա աշխատանքի մեկնողներից գոնե մեկը տեղեկացվա՞ծ է այդ հարկերի մասին։ Անսպասելի, «սյուրպրիզ» ձևով վերցրել, ուղարկել են մարդկանց կոնկրետ գումարներ՝ սկսած 300-400 հազար դրամից:

Մարդիկ ՌԴ-ում 13 տոկոս եկամտահարկ են վճարել, հիմա էլ պետք է էստեղ վճարեն։ Մի հատ դեպք պատմենք։ 2022 թվականին Ադրբեջանը հարձակվեց մեր Վարդենիսի դիրքերի վրա, մեզ հետ աշխատող կար, ում միակ որդին այդ ժամանակ զոհվեց, մենք իրեն ուղարկեցինք, եկավ Հայաստան, իր որդուն հուղարկավորեց, ամեն ինչ արեց։ Հիմա այդ հերոսի հորը բռնել են մինչև 400 հազար հարկել են։ Այսինքն Ռուսաստանի եւ Հայաստանի հարկերի 20 եւ 13 տոկոսների տարբերությունը, 7 տոկոսը հարկել են: Էդ մարդն իր սգի հետ էդ ամենի միջով է անցնում: Հիմա մարդիկ պահանջում են արարություն: Թող բացատրեն, թե ինչ օրենքի մասին է խոսքը, մարդիկ բացարձակ տեղյակ չեն: Օրենքն ընդունել են 2016-ին, բայց մինչեւ 2022 թվականը չի կիրառվել, ինչո՞ւ համար: Հիմա մեզ ուղարկել են 2022-ի հարկերի գումարը», - նշեց բնակիչներից մեկը։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում:

Նշենք, որ Հայաստանից ամենաշատը հենց Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, եւ պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը»:

Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ