News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան հայտնել է, որ Իսրայելի մեղադրանքները նախագահ Լուլա դա Սիլվայի հասցեին հարկավոր են համաշխարհային հանրության ուշադրությունը Գազայի հատվածում հրեական պետության գործողություններից շեղելու համար։ Նա նշել է, որ իսրայելական կողմի հայտարարություններն անընդունելի են իրենց ձեւով եւ արդարացված չեն բովանդակությամբ, տեղեկացրել է Folha de S.Paulo թերթը։

Ինչպես ընդգծել է Վիեյրան, «բացի այն, որ Իսրայելը փորձում է պառակտում սադրել, նա ձգտում է նաեւ իր հանդեպ գրավել Բրազիլիայի ուշադրությունը, որպեսզի ծխածածկույթ ստեղծի» եւ թաքցնի շարունակվող հանցագործությունների եւ Գազայի հատվածի բակիչների հավաքական պատժի փաստը։

«Այս կերպ դիմել բարեկամական երկրի ղեկավարին՝ նախագահ Լուլա դա Սիլվային նորմալ չէ եւ զայրացնող է»,- ասել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարը։

Դիվանագիտական ճգնաժամը պետությունների միջեւ «իսրայելական դիվանագիտության պատմության խայտառակ էջն է»,- ընդգծել է Վիեյրան։

Այն բանից հետո, երբ Լուլա դա Սիլվան Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում համեմատել էր նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հանցագործությունների հետ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Բրազիլիայի նախագահին հայտարարել էր պերսոնա նոն գրատա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական երկու բազայի վրա հարվածներ հասցնելու մասին
Այս հարձակումը «Հեզբոլլահի» ամենախորը ներթափանցումն էր Իսրայելի տարածք Գազայի պատերազմի սկզբից ի վեր
NYT. ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում և շարունակում է մարտերը
Այն դեռևս ունի կարողություն, ճկունություն, ֆինանսավորում․․․
Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել
Ահարոն Հալիվան 2023 թվականին ստանձնեց հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը կանխելու զինվորականների ձախողման պատասխանատվությունը
Ադրբեջանը կարող է Իրանին հարվածելու պլացդարմ դառնալ. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` արեւմտյան երկրները կխանգարեն Ադրբեջանին զսպելու` Իրանի ցանկությանը...
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը հնարավորություն է տալիս պատժամիջոցներ սահմանել գործողություններում ներգրավված հրեա վերաբնակիչների դեմ...
Էրդողանն ասել է, որ չգիտի, թե ով է ճշմարտությունն ասում Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների մասին
Ներկայումս Իսրայելն ու Իրանը տարբեր բաներ են ասում...
Ամենաշատ