News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը մրցույթ է հայտարարել Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերակառուցման համար։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի ֆեյսբուքյան էջից։

Ինչպես նշել է պատգամավորը, վերակառուցման մրցույթին իրավունք ունեն մասնակցելու ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև օտարերկրյա շինարարական ընկերությունները։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 21-ն է։ Ծրագրի արժեքը 175,000,000 ՀՀ դրամ է (մոտ կես միլիոն դոլար):

Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին գտնվում է Լոռու մարզի Ամրակից գյուղում։ 1852 թվականին բնակավայրը կոչվել է Նիկոլաևկա, այն հիմնադրվել է կազակների կողմից, սակայն եկեղեցին հայտնվել է ավելի վաղ՝ 1842 թվականին։

1988-ի Սպիտակի  ավերիչ երկրաշարժից հետո եկեղեցին մեծ վնաս է կրել և դադարել է գործել։ Չնայած դրան, եկեղեցին մինչ օրս բավական հայտնի զբոսաշրջային վայր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ