News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Աշոտ Դանիելյանը մեր Արցախի պարծանքն է, երեկ խայտառակ միջադեպ է տեղի ունեցել, ամենավերջին հանցագործին անգամ այդպես չեն ձերբակալում: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Աշոտ Դանիելյանի մանկության ընկերը՝ Նարեկը: Արցախցիները բողոքում են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահներից մեկի՝ Աշոտ Դանիելյանի ձերբակալման դեմ, որը նախօրեին «Եռաբլուրում» հայհոյել էր 24NEWS.am-ի լրագրողին ու օպերատորին:

«Թող  հայ ազգը դրա գնահատականը տա: Մի տեսակ այն տպավորությունն է, որ ցանկացած հայ, ով ադրբեջանցուն չոքեցրել է իր դեմը, այսօր մի իրավիճակ է ստեղծվել, որ հատ-հատ գնում են այդ մարդկանց հետեւից: Թող ձեր հայ ազգը այս ամեն ինչին գնահատականը տա:

Այն միջադեպը, որ երեկ տեղի է ունեցել, դա ամեն օր ցանկացած մարդու հետ տեղի է ունենում: Ինչքանով ես տեղյակ եմ, երեկ նույն լրագրողները ներկայացել են Արցախի ներկայացուցչություն, խոսել են, մարդիկ ներողություն են խնդրել միջադեպի համար, անցել, գնացել է:

Թող գնահատեն, որ 9 ամիս էդ տղան եղել է բլոկադայի մեջ, ամենածանր ապրումներն է ունեցել, եւ ամենավերջինն է Արցախից դուրս եկել»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ձերբակալվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը։ Նա կասկածվում է թմրանյութ պահելու եւ իրացնելու մեջ:

Ձերբակալվել է Արցախի նախագահի թիկնազորի աշխատակիցը․ նա կասկածվում է թմրանյութ պահելու եւ իրացնելու մեջ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ