News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի եւ Չինաստանի բանակների կորպուսների հրամանատարները հերթական հանդիպման ընթացքում պայմանավորվել են պահպանել երկխոսությունը Լադակհ բարձրլեռնային շրջանում չսահմանազատված հատվածի վերաբերյալ։

Հանդիպման նոր՝ 21-րդ ռաունդը հրամանատարների մակարդակով տեղի է ունեցել փետրվարի 19-ին Չուշուլ-Մոլդո սահմանակետում։

«Քննարկումները հենվել են նախորդ ռաունդների վրա՝ Արեւեյան Լադակհում (որպես խաղաղության վերականգնման կարեւոր հիմքի) վերահսկման վերաբերյալ։ Երկու կողմերը ներկայացրել են իրենց մոտեցումներն այս հարցին բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել բարեկամական մթնոլորտում»,- նշվել է ԱԳՆ հաղորդագրությունում։

Բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են կապ պահպանել հետագա գործողությունների վերաբերյալ՝ զինվորական եւ դիվանագիտական խողովակներով, եւ պարտավորվել են խաղաղություն եւ հանգստություն պահպանել սահմանային շրջաններում։

Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ երկարամյա տարածքային վեճ կա մոտ 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքի պատկանելության հարցում Արունաչալ-Փրադեշ նահանգի հյուսիսարեւելյան հատվածում, ինչպես նաեւ Քաշմիրի հյուսիսի լեռնային տարածքում։ Փաստացի վերահսկման գիծը, որն այս շրջանում փոխարինում է  երկրների միջեւ սահմանին, անցնում է Լադակհ շրջանում։ 1962թ. աշնանը այդ վեճը անգամ վերաճել է սահմանային պատերազմի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ