News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2018 թվին Նիկոլին բերիք, որ ժողովրդի գլխին է՞ս օյինը բերի. Էս ի՞նչ վիճակ ա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւան-Մարտունի ճանապարհը փակած բնակիչներից մեկը:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում:

Մեկ ուրինլ է ասաց. «Ես 44-օրյա պատերազմին մասնակցած տղա եմ: Գնացել եմ պատերազմ՝ հալալ ախպորս հետ, վիրավորվել եմ, իմ գրպանից եմ դրել, բուժվել, բուժումս էլ կիսատ մնաց, որովհետև գումարս չհերիքեց։ Հիմա ես պետք ա գնամ Ռուսաստան,  աշխատեմ, բերեմ Նիկոլին հարկ տամ, որ Նիկոլը պետական սամալյոտով իր նաֆարի հետ թռնի Դուբայ, կամ չգիտեմ՝ ուր: Էսքան մարդ Ռուսաստանի շնորհիվ է ապրում»:

Նշենք, որ Հայաստանից ամենաշատը հենց Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, եւ պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը»:

Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:

Տպել
Ամենաշատ