News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Զինծառայողների նյութական վիճակը, որոնք պատասխանատու են ոչ մարտական առաջադրանքների կատարման համար, անհրաժեշտ է բարելավել։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Զինծառայության եւ զինծառայողի կարգավաիճակի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, փետրվարի 21-ին ասել է պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը։

Նոր օրենսդրական նախաձեռնությունը, նրա խոսքով, կվերաբերի պայմանագրային այն զինծառայողներին, որոնք զբաղված են այնպիսի ոլորտներում, ինչպիսին  են մատակարարումը, շինարարությունն ու ֆինանսները։ Այն կվերաբերի նաեւ զինկոմիսարիատների եւ այլ մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցներին։

Նախագիծը նպատակ ունի ոչ միայն լուծել բանակում աշխատանքի վճարման համակարգի միասնականացման հարցը, այլեւ զգալիորեն բարձրացնել ծառայության գրավչությունը Զինված ուժերում։ «Աշխատավարձի բարձրացում հավակնող զինծառայողները, ինչպես մարտական ստորաբաժանումներում զբաղված գործընկերները պետք է ատեստավորում անցնեն»,- ավելացրել է Բրուտյանը։

Նա բերեց հետեւյալ օրինակը. խոսքը, մասնավորապես, շարքային-պայմանագրայինի մասին էր, որի ընթացիկ եկամուտը կազմում է ամսական 126 հազար դրամ։ «Ատեստավորումը հաջող անցնելու դեպքում՝ «բավարար» գնահատականի դեպքում, նրա եկամուտը կբարձրանա 70 հազար դրամով»,- հավաստիացրել է փոխնախարարը։

Նա նշել է, որ աշխատավարձերի բարձրացումը (ատեստավորումը հաջող անցնելու դեպքում) կարող է վերաբերել 1 700 զինծառայողի։

Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն ստացավ խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ