News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը


Արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու հետ կապված բնակիչներին ծանուցումներ են եկել, չնայած իրենց նկատմամբ որեւէ հարկային վարչարարարություն չի իրականացվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւան-Մարտունի ճանապարհը փակած բնակիչների հետ հանդիպման եկած Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Հարցը բարձրացվել է, հիմա էլ քննարկման փուլում է: Օրենքը մշակվել ու ուժ է ստացել 2016 թվականին։ Այդ ժամանակ որոշվել է, որ արդեն 2024 թվականից կգործի օրենքը։ Ես այս հարցը բարձրացրել եմ ՊԵԿ նախագահի մոտ։ Արդեն 15 օր է՝ քննարկումներ են տարվում, որպեսզի հասկանան, թե ինչ լուծումներ պետք է տրվեն հարցին։ Եկեք իրար հետ սպասենք, մինչև քննարկումներն ավարտվեն»,-ասաց նա:

Բնակիչներից մեկը հետաքրքրվեց.«Եթե օրենքը հաստատվի, գործի, մեր վիճակը ո՞նց ա լինելու»։

 «Եկեք ժամանակից առաջ չընկնենք։ Այս պահին որևէ մեկի նկատմամբ որևէ վարչարարություն չի իրականացվելու»,-պատասխանեց մարզպետը։

Բնակիչները վրդովված հայտարարեցին, թե ընտանիքներից կտրվում, ուրիշ երկիր գնում են, որպեսզի մի կոպեկ աշխատեն, ընտանիքը պահեն։

Կարեն Սարգսյանն էլ բնակիչներին հորդորեց արտագնա աշխատանքի չմեկնեն և ինքը բոլորին կապահովի աշխատանքով. «Մի մեկնեք, բոլորին 300 հազար դրամով աշխատանք կտամ»։

«Հարց չկա։ Հաստա՞տ, բայց պետք է 10 կմ շառավղով լինի, թե չէ ինձ ձեռք չի տա, ասենք, գնամ Սևան, Աբովյան՝ աշխատելու, էլ տակը բան չի մնա»,-նշեց բնակիչը։

«Ուրիշ, էլ ի՞նչ անենք։ Ես մարզում եմ աշխատանք տալիս։ Քո գործը չէ, ես եմ ապահովողը»,-արձագանքեց մարզպետը։

Բնակիչն էլ հայտարարեց, որ եթե այսպես շարունակվի, ինքը Հայաստանից գնալու է։

«Դու մեր երկիրը չես սիրում։ Իրականում ինչքան եք սիրում սուտ ու անիմաստ խոսել»,-նշեց մարզպետը։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում

ՊԵԿ-ն էլ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ