News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 14
Տեսնել լրահոսը

Փետրվարի 20-21-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բանգկոկում ընթացող Կայուն զարգացման Ասիա-Խաղաղօվկիանոսյան 11-րդ ֆորումի աշխատանքներին։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ֆորումի հանդիսավոր բացման արարողության ժամանակ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընտրվել է Ֆորումի փոխնախագահ։

Նույն օրն ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բանախոսությամբ՝ «Բազմակի ճգնաժամերի շրջանում աղքատության վերացում և Կայուն զարգացման 2030 օրակարգի ամրապնդում. Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն, դիմակայուն և նորարարարական լուծումների ապահովում» խորագրով բարձր մակարդակի պանելային քննարկմանը։

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման և Հայաստան-Ադրբեջան սահմանի անկայունության պայմաններում, որոնք լրացուցիչ խնդիրներ են ստեղծել Հայաստանի Հանրապետության կողմից կայուն զարգացման նպատակների իրագործման ճանապարհին։

Անդրադառնալով կլիմայի փոփոխության պայմաններում Հայաստանի Հանրապետության առջև գոյացած մարտահրավերներին՝ նախարարի տեղակալ Կոստանյանը կարևորել է Փարիզի համաձայնագրի լիակատար իրագործումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում արդյունավետ ֆինանսական մեխանիզմների կիրառումը՝ ի աջակցություն կլիմայի փոփոխության դեմ զարգացող երկրներին պայքարին:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նաև նախագահել է Ֆորումի՝ Ապագայի գագաթնաժողովին նվիրված նստաշրջանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել գագաթնաժողովի արդյունքում ընդունվելիք Ապագայի դաշնագրին։

Ֆորումի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի, Երիտասարդության հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ֆելիպե Պոլիեի և Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պոքսայ Խայխամֆիթունի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․․․
Օսկանյանն ասում է՝ Փաշինյան, դու լուծեիր ԼՂ հարցը, մենք կարմիր դրոշով կգայինք, բոլորիդ կուղարկեինք գրողի ծոցը. Քոչարյան
Տավուշի մարզում հենակետերի փոփոխության դեպքում մեկ այլ, միգուցե ավելի...
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են միջամտել տարածաշրջանի գործերին. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական
Նա նշել է, որ «մինչև նման գործողությունները ցույց են տալիս, որ այս տխրահռչակ խմբավորումը այլ նպատակ չունի, քան...
Եթե չտայինք ճիշտ գնահատական, Ադրբեջանը կասեր՝ հատուկ ոչխարներին անցկացրել են, որ հետեւից գան զորքերը. Քոչարյան
Հայաստանի իշխանությունները ճիշտ է արել, որ դատապարտել է Ներքին Հանդում...
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համար անհրաժեշտ բոլոր տարրերը կան. Դուկեն
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ողջունում է այն փաստը, որ Երևանը և Բաքուն պարբերաբար փոխանակում են խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ առաջարկները…
Շվեդիայի պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հենակետեր
Շվեդիայի Խաղաղության, անվտանգության և զարգացման գործակալության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների գործակալության շվեդական...
Ամենաշատ